Single Blog Title

This is a single blog caption

Ռոնալդինյոն կարծում է, որ Կոուտինյոն լիովին համապատասխանում է «Բարսելոնային»

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդինյոն կարծում է, որ իր հայրենակից, «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն լիովին համապատասխանում է «Բարսելոնային»:

«Ես ուրախ կլինեի տեսնել, որ նման տաղանդավոր ֆոտւբոլիստ կրում է մարզաշապիկ, որը ես եմ կրել երկար տարիներ:

Ես կարծում եմ, որ Կոուտինյոն լիովին համապատասխանում է «Բարսելոնային» և ուրախ կլինեմ տեսնել նման բարձրակարգ ֆուտբոլիստի կատալոնական ակումբում:

Ինձ դուր է գալիս Կոուտինյոյի խաղը և հույս ունեմ, որ այդ որակները կօգնեն Բրազիլիայի ազգային հավաքականին հաղթել սպասվող Աշխարհի Առաջնությունում», — Ռոնալդինյոյի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը: