Single Blog Title

This is a single blog caption

Ռոնալդինյոն՝ Մեսսիին. «Եղբայր, հիմա դրանք 6-ն են, դու արժանի ես»

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն շնորհավորել է կատալոնական թիմի ավագ Լեո Մեսսիին կարիերայի 6-րդ «Ոսկե գնդակը» նվաճելու կապակցությամբ:

«Հիմա դրանք 6-ն են, եղբայր: Շնորհավորում եմ այս նվաճման համար, դու արժանի ես: Ցավոք, հնարավորություն չեղավ Փարիզում լինել և գտնվել քո կողքին, բայց իմ սրտում մեծ սեր կա այն անհավանական մարդուն, ինչպիսին դու համարվում ես: Մարզիկին պետք չէ ասել, որ յուրաքանչյուր խաղ դա շոու է»,- գրել է Ռոնալդինյոն Instagram-ի իր էջում: