Single Blog Title

This is a single blog caption

Ռոնալդինյոյի բանտում ֆուտզալի մրցաշար կանցկացվի

Պարագվայական բանտում, որտեղ իր պատիժն է կրում Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն, կկայանա ֆուտզալի մրցաշար: Այս մասին հաղորդում է The Sun-ը՝ հղում անելով Extra-ին:

Մրցաշարը կմեկնարկի մարտի 16-ին: Ընդ որում, «Ոսկե գնդակի» դափնեկիրը դրան, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի: Չի բացառվում, որ նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստը խաղերին կհետևի կողքից:

Ավելի վաղ համացանցում հայտնվել էր Ռոնալդինյոյի առաջին լուսանկարը բանտից:

Ռոնալդինյոն ու նրա եղբայրը՝ Ռոբերտո դե Ասսիս Մորեյրան կեղծ անձնագրեր են ներկայացրել Ասունսյոնի օդանավակայանում: Մարտի 5-ին Պարագվայի գլխավոր դատախազը բրազիլացուն ձերբակալելու որոշում էր կայացրել, բայց հաջորդ օրը Ռոնալդինյոն ազատ էր արձակվել կալանքից: Սակայն մի քանի ժամ անց Ռոնալդինյոյին կրկին ձերբակալել են: Ավելի ուշ դատարանը որոշում է կայացրել 6 ամսով կալանավորել բրազիլացուն: