Single Blog Title

This is a single blog caption

Ռոնալդինյո. «Հանդիպել եմ «Բարսելոնայի» նախագահի հետ. շուտով նորություններ կլինեն»

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդինյոն հանդիպել է ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուի հետ.

«Ես տանն եմ: Շնորհակալ եմ Աստծուն նման սիրո և հարգանքի համար: Այստեղ միշտ անհավանական էներգիա կա: Հանդիպել եմ ակումբի նախագահին: Շուտով նորություններ կլինեն»,- գրել է բրազիլացին Instagram-ում:

Հիշեցնենք, որ Ռոնալդինյոն «Բարսելոնայի» գույները պաշտպանել է 2003-2008 թվականներին: