Single Blog Title

This is a single blog caption

Ռոնալդինյո. «Չեմ կարող ասել, որ Մեսսին լավագույնն է պատմության մեջ»

«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն խոսել է Լիոնել Մեսսիի մասին։

«Ուրախ եմ Մեսսիի հաջողությունների համար։ Նա իմ ընկերն է և «Բարսայի» դեմքը։

Ինձ դուր չի գալիս, որ նրան համեմատում ուրիշ հզոր ֆուտբոլիստների հետ։ Կա Մարադոնա, կա Պելե, կա Ռոնալդո և պետք չէ անընդհատ ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստին փնտրել։

Չեմ կարող ասել, որ Լեոն պատմության լավագույն ֆուտբոլիստն է, բայց միանշանական իր սերնդակիցների շրջանում լավագույնն է»,- բրազիլացու խոսքերն է փոխանցում As-ը։