Single Blog Title

This is a single blog caption

Ռոնալդ Կումանը 2020 թվականին կարող է գլխավորել «Բարսելոնան»

Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը 2020 թվականի Եվրոպայի առաջնությունից հետո կարող է գլխավորել «Բարսելոնան», հաղորդում է Mundo Deportivo-ն։

Հոլանդիայի ֆուտբոլային միության մարզական տնօրեն Նիկո-Յան Հուգման պատմել է, որ Կումանի պայմանագրում կա կետ, որը թույլ է տալիս նրան հեռանալ «Բարսելոնա»՝ կատալոնացիների կողմից փոխհատուցումը վճարելու դեպքում։

56-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը։

Հիշեցնենք, որ Կումանը խաղացողի կարգավիճակով հանդես է եկել «Բարսելոնայում» 1989-1995 թվականներին։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Կումանը մտել է կատալոնացիների մարզչական շտաբ (1998-2000)