Single Blog Title

This is a single blog caption

«Ռոմայի» նախագահ. «Իմ ֆուտբոլիստները ոչնչով չեն զիջում «Բարսելոնային»»

«Ռոմայի» նախագահ Ջեյմս Պալոտտան վստահություն է հայտնել, որ իր թիմը բոլոր շանսերն ունի «Բարսելոնային» Չեմպիոնների լիգայից դուրս թողնելու համար: Քառորդ եզրափակչում թիմերի միջև առաջին խաղը կկայանա ապրիլի 4-ին, Իսպանիայում:

«Ես կարծում եմ, որ սա լավ վիճակահանություն է: Ինձ ասում էինք, որ սա, ասես, Դավթի ու Գոլիաֆի կռիվը լինի, բայց ես համաձայն չեմ: «Ռոման» կարող է խաղալ ում հետ ասես: Իմ ֆուտբոլիստները ոչնչով չեն զիջում կատալոնցիներին:

Եթե ես բանականությամբ վերլուծեմ, ապա այն կասի, որ դժվար է լինելու: Բայց սիրտս ասում է, որ մենք հաջողության շանս ունենք: Նախորդ փուլում «Ռոման» անցավ «Շախտյորին» ըստ արտագնա գոլի կանոնի, իսկ «Բարսելոնան» լուծեց «Չելսիի» հարցերը», – Պալոտտայի խոսքերն է մեջբերել Goal-ը: