Single Blog Title

This is a single blog caption

«Ռոմայի» մարզական տնօրեն. «Պետք չէ ժամանակից շուտ «Ռոմային» դուրս թողնել պայքարից»

«Ռոմայի» մարզական տնօրեն Մոնչին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/4-րդ եզրափակչի վիճակահանության արդյունքները, ըստ որոնց` իտալական ակումբը կմրցի «Բարսելոնայի» հետ.

«Չենք կարող ասել, որ մեր բախտը բերեց: Մեզ բաժին է հասել ամենադժվար մրցակիցը, լավագույն ակումբն աշխարհում:

Այս փուլում հեշտ մրցակիցներ չկան. «Բարսելոնան» ֆավորիտ է, սակայն պետք չէ ժամանակից շուտ «Ռոմային» հաշվից դուրս թողնել: Մենք ոգևորված ենք այս դիմակայությունից: Հուսով եմ` կկարողանանք պայքարել նրանց դեմ:

«Բարսելոնան» և «Ման. Սիթին» բարձր մակարդակի խաղ են ցուցադրում, սակայն ցանկացած մրցակցի հետ դժվար կլիներ. «Յուվե», «Ռեալ», «Բավարիա»…

Բնական է, որ «Բարսելոնան» ֆավորիտ է, նրանք մեծ պատմություն ունեն, բայց մենք պայքարելու ենք. սա ֆուտբոլ է: Մեզ երկու հանդիպում է սպասվում, և մենք կանենք հնարավոր ամեն ինչ», – ասել է Մոնչին: