Single Blog Title

This is a single blog caption

Ռոբերտոն վնասվածք է ստացել

«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխի Ռոբերտոն վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Օլիմպիակոսի» դեմ կայացած խաղի առաջին կեսի ավարտին, ինչի պատճառով նույնիսկ չի կարողացել ավարտել առաջին խաղակեսը: Նրա փոխարեն խաղադաշտ է դուրս եկել Ժերար Դելոֆեուն:

Ինչպես հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը՝ 25-ամյա ֆուտբոլիստը այսօր բուժզննում կանցնի, որից հետո հայտնի կդառնան նրա ապաքինման ժամկետները:

Նշենք, որ «Օլիմպիակոս» — «Բարսելոնա» խաղը ավարտվել է գոլազուրկ ոչ ոքիով: