Single Blog Title

This is a single blog caption

Ռոբերտ Ֆերնանդես. «Պետք է հավատալ, որ մենք կհաղթենք «Յուվեին»

Կատալոոնական «Բարսելոնայի» սպորտային գծով տնօրեն Ռոբերտ Ֆերնանդեսը մեկնաբանել է «Յուվենթուսից» կրած պարտությունը (0-3) Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում:

«Խաղը ավարտվեց շատ տհաճ ելքով: Հիմա մեզ պետք է գնալ ամեն ինչի: Այս արդյունքը արդեն փոփոխել չենք կարող: Բայց մենք մտածում ենք, որ մեր երկրպագուների առաջ և մեր ստադիոնում մենք կարող ենք ամեն ինչ փոխել:

Մենք պետք է հավատանք, որ թիմը կարող է հաղթահարել այս փորձությունը ևս: Այս խաղը լրիվ տարբեր էր համեմատած «ՊՍԺ»-ի դեմ խաղին: 1-0-ից հետո մենք կարող էինք ուշքի գալ, սակայն նրանք կրկին խփեցին», – ասել է Ֆերնանդեսը: