Single Blog Title

This is a single blog caption

Ռիվալդո. «Կոուտինյոն իր իրական արժեքը ցույց կտա Մեսսիի ստվերում»

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն կարծիք է հայտնել Ֆիլիպպե Կոուտինյոյի՝ կատալոնական ակումբ տեղափոխության մասին:

«Կարծում եմ՝ Իսպանիայում խաղալն ավելի հեշտ է, քան Անգլիայում, և այդ փաստը պետք է օգնի Կոուտինյոյին: Նա արդեն սովոր է բարձր տեմպին, ինչը կօգնի նրան արագ հարմարվել:

Բոլորը գիտեն, որ Մեսսին մեծագույն վարպետ է: Նա դեռ 3-4 տարի կարող է խաղալ բարձր մակարդակով: Այդ պատճառով Կոուտինյոն կշահի դրանից: Նա ժամանակ կունենա հարմարվելու և հետո իր արժեքը Մեսսիի ստվերում ցույց տալու համար»,- Ռիվալդոյի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն: