Single Blog Title

This is a single blog caption

Ռիվալդո. «Եթե Կոուտինյոն տեղափոխվի «Բարսելոնա», ապա հաջողության կհասնի»

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Ռիվալդոն կարծիք է հայտնել «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպպե Կոուտինյոյի՝ կատալոնական ակումբ հնարավոր տեղափոխության մասին:

«Ես չգիտեմ՝ կկայանա արդյոք տեղափոխությունը թե ոչ, քանի որ նա թանկ արժե: Բայց համոզված եմ, որ եթե Կոուտինյոն «Բարսելոնայի» ֆուտբոլիստ դառնա, ապա հաջողության կհասնի: Նրա որակներով դա անելը հեշտ կլինի: Կատալոնական ակումբի երկրպագուներին դուր է գալիս Կոուտինյոյի խաղաոճը»,- Ռիվալդոյի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն: