Single Blog Title

This is a single blog caption

Ռիո Ֆերդինանդ. «Ակումբի 5-6 ֆուտբոլիստ արժանի չէ կրել «Բարսելոնայի» մարզաշապիկը»

«BT SPORT»-ի փորձագետ Ռիո Ֆերդինանդը քննադատել է «Բարսելոնայի» խաղը` ՉԼ-ի 1/4 եզրափակչի  «Յուվենթուսի» դեմ խաղում (0-3):

«ՊՍԺի»  ու «Յուվենթուսի» միջև տարբերությունը կայանում է փորձի մեջ: «Յուվեն» լավ թիմ ունի, նրանք  երեկ հրաշալի խաղացին: Նրանք մինչև վերջ իրագործեցին իրենց առջև դրված խաղային պլանը:
Երբ նրանք շանս ունեին, հրաշալի էին իրացնում այդ պահերը:

Կարծում եմ` կապ չունի, թե ով կկրի «Բարսայի» մարզաշապիկը, եթե նրանց  գործողություններում չլինի ինտենսիվություն: Պետք էր աշխատել հատկապես հարձակման վրա, բայց նրանք նույնիսկ դա չարեցին: Կարծում եմ` ակումբի 5-6 խաղացող արժանի չէ կրել «Բարսայի» մարզաշապիկը»,-նշել է Ֆերդինանդը «BT SPORT»-ի ուղիղ եթերում: