Single Blog Title

This is a single blog caption

Ռիկի Պուչ. «Սետյենն ասել էր համաձարկ լինեմ և չկորցնեմ գնդակը»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ռիկի Պուչը խոսել է Լա Լիգայում իր նորամուտի մասին: Հիշեցնենք, որ երիտասարդ ֆուտբոլիստը փոխարինման էր մտել «Գրանադայի» դեմ խաղում:

– Ես միշտ գոհ եմ եղել, եթե խաղացել եմ: Սետյենին դուր է գալիս, որ իր թիմը ֆուտբոլ է խաղում: Մենք գոհ ենք:

Նա ինձ ասել էր համարձակ լինել, չկորցնել գնդակն ու բարձր պրեսինգի դիմել:

Այո, գոլը սկսեց նրանից, որ ես խլեցի գնդակը, սակայն դրանից հետո էլ փայլուն գործողություններ եղան՝ հատկապես Վիդալի կրնկով փոխանցումը: Չգիտեմ, կմնա՞մ առաջին թիմում, թե ոչ, բայց ես կշարունակեմ քրտնաջան մարզվել»,- Պուչի խոսքն է մեջբերել Marca-ն: