Single Blog Title

This is a single blog caption

«Ռեդ Բուլ Զալցբուրգը» հաղթահարեց «Բարսելոնայի» Մ19-ների արգելքը

Նյոնում ավարտվեց մինչև 19 տարեկանների Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղը: Բարսելոնայի Մ19 տարեկանների թիմը 1:2 հաշվով պարտվեց «Ռեդ Բուլ Զալցբուրգին»: 1/8 եզրափակչից սկսած թիմերը անցկացնում են մեկական խաղ:

Առաջին ֆինալիստը «Ռեդ Բուլ Զալցբուրգն» է, որը կիսաեզրափակչում հաղթեց «Բարսային»: Նշենք, որ խաղի հաշիվը բացել է «Բարսայի» հարձակվող Ժորդի Մբուլան:

«Զալցբուրգի» ֆուտբոլիստները հաշիվը հավասարեցնել կարողացան գոլից կես ժամ հետո: 63-րդ րոպեին աչքի ընկավ Խաննես Վոլֆը՝ 1:1: «Ռեդ Բուլ Զալցբուրգին» հաղթանակ բերեց Պատսոն Դական՝ դուրս գալով փոխարինման եւ խփելով հաղթական գնդակը՝ 2:1: