«Ռեալը» կարող է ձեռք բերել «Բարսայի» նախկին ֆուտբոլիստին
Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Տիագո Ալկանտարային, ով ներկայումս հանդես է գալիս Մյունխենի «Բավարիայում»: Այս մասին հայտնում է Football Espana-ն:

Հաղորդվում է, որ մադրիդյան ակումբը ցանկանում է հաջորդ շաբաթվա ընթացքում համաձայնության գալ ֆուտբոլիստի հետ:
Մադրիդում Ալկանտարային դիտարկում են, որպես կիսապաշտպանության հիմնական խաղացող, քանի որ թիմից հեռացել է Մատտեո Կովաչիչը և նույն ուղու վրա է նաև Լուկա Մոդրիչը:
Հիշեցնենք, որ լուրեր էին պտտվում, որ «Բարսան» նույնպես ցանկանում է վերադարձնել Ալկանտարային: