Single Blog Title

This is a single blog caption

«Ռեալը» հետաքրքրվում է «Բարսելոնայի» 18-ամյա պաշտպանով

«Բարսելոնայի» 18-ամյա հոլանդացի պաշտպան Կսավյե Մույամբան հայտնվել է եվրոպական միանգամից մի քանի ակումբների ուշադրության կենտրոնում: Այս մասին հաղորդում է Voetbal International-ը:

«Հիմա «Բարսելոնայում» իրավիճակը միանշանակ չէ: Ակումբում շատ անհանգիստ է ինչպես քաղաքական, այնպես էլ սպորտային տեսանկյունից: Եթե կարող են վարձակալության տալ անգամ Անսու Ֆատիին, ինչպե՞ս կարող է լինել այլ տաղանդավոր ֆուտբոլիստների համար:

Գրեթե բոլոր մեծ ակումբները հարցում են անում Կսավյեի վերաբերյալ: «Ռեալը» նրանց թվում է, նրանք լուրջ են վերաբերվում իրենց երիտասարդական թիմին: Իհարկե, դա կարող է լինել դժվար իրագործելի գործարքը: «Յուվենտուսն» ու «Ինտերը» նույնպես հետաքրքրված են, բայց լավագույն առաջարկը «Չելսիինն» է», – ֆուտբոլիստի գործակալ Կառլոս Բարոսի խոսքերն է մեջբերել Voetbal International-ը:

Մույամբան «Բարսելոնայի» խաղացող է դարձել 2019-ի ամռանը՝ հոլանդական «ՄԲԲ Մաաստրիխտից» տեղափոխվելով 310 հազար եվրոյով: «Բարսելոնայի» հիմնական կազմում ոչ մի անգամ չի հայտնվել և հանդես է գալիս Մ-19 թիմում: