Single Blog Title

This is a single blog caption

«Ռեալը» և «Բարսելոնան» կպայքարեն անգլիացի տաղանդի համար

«Ֆուլհեմի» երիտասարդ կիսապաշտպան Հարվի Էլիոտը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում: Այս մասին հայտնում է The Sun-ը:

Ըստ աղբյուրի՝ «Ռեալը» և «Բարսելոնան» պատրաստ են 225 հազար եվրո վճարել անգլիական ակումբին 16-ամյա վինգերի համար:

Ֆուտբոլիստին ցանկանում է ձեռք բերել նաև գերմանական «Լեյպցիգը»:

Նախորդ մրցաշրջանում Էլիոտը «Ֆուլհեմի» առաջին թիմում մասնակցել է 3 խաղի: Նա խաղադաշտում ընդհանուր առմամբ անցկացրել է 27 րոպե:

Էլիոտը դարձել է ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը խաղադաշտ է դուրս գալիս Անգլիայի Պրեմիեր լիգայում: