Single Blog Title

This is a single blog caption

«Ռեալն» ու «Բարսելոնան» կպայքարեն «Յուվենտուսի» ֆուտբոլիստի համար

«Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը կարող է այս տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանալ ակումբից:

Ինչպես հաղորդում է Corriere dello Sport-ը՝ նրա տեղափոխությամբ հետաքրքրված են «Ռեալն» ու «Բարսելոնան»: Թուրինցիները մտադիր են բոսնիացու տրանսֆերից ոչ պակաս, քան 70 միլիոն եվրո վաստակել:

«Յուվենտուսը» Պյանիչի տեղափոխության դեպքում կփորձի ձեռք բերել «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչին: