Single Blog Title

This is a single blog caption

Ռամոսը ցանկանում է «Ռեալում» տեսնել «Բարսելոնայի» սանին

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը ցանկանում է թիմում տեսնել «Բավարիայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարային։

Ինչպես հաղորդում է Football Espana-ն, 32-ամյա իսպանացին կարծում է, որ կատալոնական «Բարսելոնայի» սանը հիասքանչ փոխարինող կլինի թիմի խորվաթ կիսապաշտպան Մատեո Կովաչիչի համար, ով այս ամառ տեղափոխվեց «Չելսի»։ Հաղորդվում է, որ Ռամոսը թիմի ղեկավարության հետ արդեն քննարկել է ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերը։

Հիշեցնենք, որ Տիագո Ալկանտարան 2009-ից 2013 թվականների ընթացքում հանդես է եկել «Բարսելոնայի» կազմում։