Single Blog Title

This is a single blog caption

Ռամոս. «Մեսսին ընդմիջմանը ճնշում գործադրեց մրցավարի վրա»

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը խոսել է «Բարսայի» դեմ խաղի մրցավարության և Մեսսիի ազդեցության մասին:

«Ընդմիջմանը Մեսսին փոքր ինչ ճնշում գործադրեց մրցավարի վրա: Չգիտեմ՝ կան այնտեղ տեսախցիկներ, թե ոչ: Չեմ կարող ասել՝ մրցավարն այլ կերպ կդատե՞ր խաղը, եթե չլիներ Մեսսիի հետ զրույցը: Սա ֆուտբոլ է, ամեն ինչ պետք է մնա դաշտում: Ամեն ինչին պետք է մոտենալ հարգանքով»,- Ռամոսի խոսքերն է մեջբերում Marca-ն: