Single Blog Title

This is a single blog caption

Ռակիտիչը պատմել է, թե ինքն ու Ինյեստան ինչ են նայել՝ գինի խմելու ընթացքում

«Բարսելոնայի»  կիսապաշտպան Իվան Ռակիտիչը խոսել է Լիոնել Մեսսիի մարզումների և Անդրես Ինյեստայի ապագայի մասին:

«Իրականությունն այն է, որ Մեսսին կենտրոնացած է խաղերի վրա, բայց շատ է աշխատում: Չեմ կարծում, որ նա երբևէ այսքան շատ ժամանակ է անցկացրել մարզասրահում, նա պահում է իրեն լավ մարզավիճակում: Կարելի է նկատել՝ երբ է Մեսսին 100%-ով մարզվում:

Ինյեստա՞ն: Չեմ կարծում, թե նա հեռանա ակումբից: Կեսօրին մենք մի շիշ գինի դատարկելով՝ նայում էինք գոլին, որը նա հեղինակել էր «Չելսիին» 2009 թվականին: Նա շատ կարևոր մարդ է իմ կյանքում, իմ մտերիմ ընկերը»,-խորվաթ ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Goal-ը: