Single Blog Title

This is a single blog caption

Ռակիտիչը կարող է հեռանալ «Բարսելոնայից»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը այս տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը:

Իսպանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ խորվաթ կիսապաշտպանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»: Անձամբ ֆուտբոլիստն անհանգստացած է, որ կարող է կորցնել տեղը «Բարսայի» մեկնարկային կազմում, քանի որ թիմը պատրաստվում է ուժեղացնել կիսապաշտպանության գիծը:

Ռակիտիչը նախորդ մրցաշրջանում մասնակցած 55 խաղում դարձել է 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: