Single Blog Title

This is a single blog caption

Ռակիտիչը հայտնել է, որ եթե այդ տրանսֆերը կայանա, նա կհեռանա «Բարսայից»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը նախատեսում է հեռանալ ակումբից, եթե կատալոնացիները ձեռք բերեն «Լիվերպուլի» խաղացող Ֆիլիպե Կոուտինյոյին:

Կատալոնական ակումբը նախորդ ամռանը մի քանի անգամ փորձել է ձեռք բերել բրազիլացուն, սակայն բոլոր դեպքերում էլ անգլիական ակումբից մերժում է ստացել: Սպասվում է, որ այս ամռանը ևս «կապտանռնագույնները» կրկին առաջարկներ կանեն վերջինիս համար:

Այս փաստը դուր չի եկել 29-ամյա Ռակիտիչին, քանի որ հասկանում է, որ Կոուտինյոն կարող է «խլել» իրենից մեկնարկային կազմում իր տեղը: Հաղորդվում է, որ այս հարցով խորվաթը արդեն դիմել է իսպանական գրանդի ղեկավարներին: