Single Blog Title

This is a single blog caption

Ռակիտիչը երջանիկ չէ «Նոու Կամպում»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը երջանիկ չէ «Նոու Կամպում»։

Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, 30-ամյա խորվաթին հիասթափեցրել է «Բարսելոնայի» կողմից Ֆրենկի դե Յոնգի ձեռքբերումը։ Ռակիտչը լրջորեն մտածում է ակումբից հեռանալու մասին։

Gazetta dello Sport-ի պնդմամբ, խորվաթ կիսապաշտպանին գնելու հիմնական հավակնորդը Միլանի «Ինտերն» է։ Ավելի վաղ «ներաձուրիները» մտադիր էին գնել Ռակիտիչը խաղընկերոջը Խորվաթիայի հավաքականից՝ Լուկա Մոդրիչին, սակայն հիմա ամբողջությամբ կենտրոնացել են Ռակիտիչի վրա։

Ընթացիկ մրցաշրջանում Ռակիտիչը մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։