Single Blog Title

This is a single blog caption

Ռակիտիչը՝ «Բարսելոնայում» իր կարգավիճակի մասին. «Ինձնից խլել են գնդակը»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը խոսել է կատալոնական ակումբում իր կարգավիճակի մասին:

«Ինչպե՞ս է ֆուտբոլիստը հաճույք ստանում: Խաղալով… Ինչպե՞ս է իրեն զգում իմ փոքրիկ աղջիկը, երբ նրանից խլում են խաղալիքը: Նա տխրում է: Ես ինձ նույն իրավիճակում եմ զգում. ինձնից խլել են գնդակը:

Ես խնդիր չեմ տեսնում էմոցիաները ցուցադրելու առումով: Եթե լաց եմ լինում, ապա դրա մեջ ոչինչ չկա: Եթե ուրախանում եմ, ապա առաջ…

Ես հասկանում եմ և հարգում եմ մարզչի ու ակումբի որոշումը: Բայց կարծում եմ, որ շատ բան եմ տվել ակումբին այս 5 տարվա ընթացքում: Ես իմ կարիրեայի լավագույն տարիներն այստեղ եմ անցկացրել և պարզապես ցանկանում եմ շարունակել հաճույք ստանալ: Դա ամենակարևորն է ինձ համար:

Ես 31 տարեկան եմ, ոչ թե 38: Ինձ հիանալի եմ զգում»,- ասել է խորվաթ ֆուտբոլիստը Movistar Plus-ի Universo Valdano հաղորդման եթերում:

Ռակիտիչի պայմանագիրը «կապտանռնագույնների» հետ նախատեսված է մինչև 2021 թվականը: