Single Blog Title

This is a single blog caption

Ռակիտիչը՝ «Բարսելոնայի» ղեկավարության մասին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը «Էսպանյոլի» հետ կայացած խաղից հետո (5-0) իր աջակցությունն է հայտնել «կապտանռնագույնների» ղեկավարությանը: Հանդիպման ժամանակ «Բարսելոնայի» երկրպագուները վանկարկում էին. «Բարտոմե՛ու, հեռացի՛ր».

«Մենք հարյուր տոկոսով աջակցում ենք թիմի ղեկավարությանն ու նախագահին: Մենք լավ հարաբերությունների մեջ ենք ու պետք է հաղթենք միասին», – ասել է Ռակիտիչը:

Նշենք նաև, որ «Բարսելոնայի» նախագահության նախկին թեկնածու Բենեդիտոն սկսել է ստորագրահավաքը ակումբի ղեկավարությանը անվստահություն հայտնելու նպատակով: Ըստ կանոնադրության՝ անհրաժեշտ է հավաքել 16 570 ստորագրություն (15%):