Single Blog Title

This is a single blog caption

Ռակիտիչը՝ «Բարսելոնայի» ակադեմիայի մասին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը կիսվել է ակումբի ակադեմիայի մասին իր կարծիքով:

«Ես կցանկանայի, որ ամեն երկու-երեք տարին մեկ «Բարսայի» ակադեմիան ունենար Պույոլի, Չավիի, Ինյեստայի, Վալդեսի եւ Մեսսիի պես ֆուտբոլիստներ, բայց դա հեշտ չէ:

«Բարսան» այնպիսի բարձր մակարդակի է հասել, որ փորձարկումների եւ սպասելու ժամանակ չկա:

Եթե առաջին թիմը լիներ ավելի ցածր մակարդակի, ավելի հեշտ կլիներ: Բայց հիմա ակադեմիան ավարտող տղաները բավական լավն են: Նրանք պետք է համբերությամբ լցված սպասեն իրենց շանսին»,- ասել է Ռակիտիչը: