Single Blog Title

This is a single blog caption

Ռակիտիչ. «Մեսսին կհաղթեր Մեծ սաղավարտի 50 մրցաշար, եթե լիներ թենիսիստ»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը խոսել է թիմակցի՝ Լիոնել Մեսսիի մասին։

«Աշխարհի առաջնությունում հաջողություն եմ մաղթում Մեսսիին, ինչպես նաև իմ բոլոր մյուս թիմակիցներին։

Իհարկե, աշխարհի լավագույն ֆուտբոլիստի առկայությունը Արգենտինայի հավաքականում այն ֆավորիտ է դարձնում, թեև Մեսսին այդպես չի կարծում։ Նա շատ է ուզում տիտղոս նվաճել հավաքականի հետ։

Եթե Մեսսին թենիսիստ լիներ, Մեծ սաղավարտի 50 մրցաշար կհաղթեր։ Բայց ֆուտբոլը թիմային խաղ է, նա միայնակ չի կարող տիտղոս հաղթել»,-ասել է խորվաթ կիսապաշտպանը։