Single Blog Title

This is a single blog caption

Ռակիտիչ. «Մեսսին առաջիններից է, որ օգնել է ինձ «Բարսելոնայում»»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը գովեստի խոսքեր է ուղղել Լիոնել Մեսսիի հասցեին՝ ընդգծելով նրա ոչ միայն խաղային, այլև մարդկային որակները:

«Մեսսին օրինակելի է: Մեր խաղը մեծամասամբ կախված է նրանից, և նա կարիք չունի խոսել, որպեսզի մենք հասկանանք նրան: Բավական է միայն մեկ ժեստը: Մեսսին համեստ մարդ է, քանի որ գիտի, որ բոլորի ուշադրության կենտրոնում է: Նա առաջիններից էր, որ օգնեց ինձ  «Բարսելոնայում», երբ ես դեռ նոր էի տեղափոխվել այստեղ: Որպես մարդ նա տարբերվում է մյուսներից»,- Ռակիտիչի խոսքերն է մեջբերում Marca-ն: