Single Blog Title

This is a single blog caption

Ռակիտիչ. «Հուսով եմ՝ Ինյեստան կմնա»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը կարծիք է հայտնել թիմի ավագ Անդրես Ինյեստայի հնարավոր տեղափոխության վերաբերյալ։

«Չգիտեմ՝ ինչ կորոշի Ինյեստան։ Բայց ինչ էլ որոշի, մենք պետք է հարգենք նրա որոշումը։

Հուսով եմ՝ նա կմնա։ Դա են ուզում նաև երկրպագուները։ Բայց դա որոշում է միայն Ինյեստան։ Նա պետք է խորհրդակցի ընտանիքի հետ։

Ուրախ եմ, որ «Սևիլիայի» երկրպագուները ևս նրան ծափերով ճանապարհեցին դաշտից։ Նա արժանի էր դրան։ Նա, անշուշտ, պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկն է»,_ ասել է խորվաթը։