Single Blog Title

This is a single blog caption

Ռակիտիչ. «Ես կցանկանայի, որ Նեյմարը մնար «Բարսելոնայում»»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը խոսել է Նեյմարի «ՊՍԺ» տեղափոխության մասին:

Նշենք, որ ամռանը Նեյմարը 222 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «ՊՍԺ» և դարձավ աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը:

«Չեմ պատրսատվում խափել, ես կցանկանայի, որ Նեյմարը մնար այստեղ, մեր կողքին: Բացի նրանից, որ Նեյմարը շատ լավ ֆուտբոլիստ է, նա նաև լավ մարդ է և լավ ընկեր:

«Բարսելոնան» դա մեկ, երկու կամ մի քանի ֆուտբոլիստներ չեն, «Բարսելոնան» դա աշխարհի մեծագույն ակումբներից մեկն է և մենք պետք է շարունակենք աշխատել:

Թվում է, որ լավ կլիներ կազմում ունենալ Նեյմարի նման ֆուտբոլիստի, բայց եթե նա չկա, մենք կմիավորենք մեր բոլոր ուժերը և կդառնանք ավելի լավը», ասել է Ռակիտիչը Marca-ին տված հարցազրույցում: