Single Blog Title

This is a single blog caption

Ռակիտիչ.««Բարսելոնան» դեռ ոչինչ չի հաղթել»

Իվան Ռակիտիչը, չնայած Կոպա Դել Ռեյի 1/8 եզրափակչում «Սելտայի» նկատմամբ տարած 5-0 հաշվով հաղթանակին, կարծում է, որ չպետք է ոգևորվել դրանից, քանի որ թիմը դեռ ոչինչ չի նվաճել:

«Ոչինչ դեռ նվաճված չէ:Կարծես թե, սա Վալվերդեի ղեկավարությամբ անցկացված լավագույն 45 րոպեներն էին, բայց եկեք քիչ-քիչ առաջ շարժվենք: Մենք լավ հանդիպում անցկացրինք և վայելեցինք խաղը, բայց մեզ առջևում շատ բարդ հանդիպում է սպասվում:

Հույս ունեմ հաղթանակների այս շարքը երկար կտևի, և մենք կվայելենք յուրաքանչյուր ակնթարթ: Միգուցե մեզ առջևում սպասվում է մրցաշրջանի վատագույն խաղը, ինչպես դա լինում է վերջին մի քանի տարիների ընթացքում»,-Ռակիտիչի խոսքերն է մեջբերում Marca-ն: