Single Blog Title

This is a single blog caption

Ռակիտիչ․ «Կցանկանայի Իսպանիայի քաղաքացիություն ստանալ, բայց…»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը խոսել է Իսպանիայում խաղալու և «Բարսելոնայից» հեռանալու հավանականության մասին։

«Ինձ ամեն բան դուր է գալիս Իսպանիայում։ Կցանկանայի ստանալ Իսպանիայի քաղաքացիություն, բայց ցավոք, ես արդեն ունեմ Խորվաթիայի և Շվեյցարիայի քաղաքացիություն»։

«Ընտանիքիս ևս ամեն բան դուր է գալիս այստեղ։ Աղջիկս շատ է սիրում Բարսելոնան, քանի որ մենք Սևիլիային շատ մոտ ենք։ Սա իդեալական տեղ է իմ խաղալու համար»,-Ռակիտիչի խոսքերն է մեջբերում DAZN-ը։