Single Blog Title

This is a single blog caption

«Քանի՞ անգամ ես «Կամպ Նոուում» գնդակներ հանել դարպասիցդ». Պիկեն՝ Կասիլյասին

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն կատակել է «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասի հետ:

Կասիլյասն «Ինստագրամի» իր էջում լուսանկար է հրապարակել «Կամպ Նոուից» և գրել. «Բարի գիշեր, աշխարհ»:

Պիկեն մեկնաբանել է այդ հրապարակումը՝ գրելով.

«Քանի՞ անգամ ես դու գնդակներ հանել դարպասիցդ այդ մարզադաշտում… Հարգանք ցուցաբերելու այս ինչ ձև է»:

Լուսանկարը մեկնաբանել է նաև «Բարսելոնայի» նախկին պաշտպան Կառլես Պույոլը՝ գրելով. «Մենա՞կ ես խաղում»: