Single Blog Title

This is a single blog caption

Պույոլ․ «Պաուլինյոյի վաճառքից «Բարսան» մեծ գումար կաշխատի»

«Բարսելոնայի» նախկին պաշտպան Կառլես Պույոլը կարծում է, որ կատալանացիները, եթե որոշեն վաճառել Պաուլինյոյին, ապա կկարողանան վաստակել մեծ գումարներ։

«Պաուլինյոն մեծ խաղացող է և ես վստահ եմ, որ եթե «Բարսելոնայի» ղեկավարությունը որոշի այժմ վաճառել նրան, ապա մեծ գումարներ կվաստակի այդ տեղափոխությունից։

Թերևս Չինաստանում խաղալու տարիներին ոմանք կասկածում էին նրա կարողությունների վրա, բայց Պաուլինյոն հանդիսանում է Բրազիլիայի հավաքականի մեկնարկային կազմի խաղացող, ինչի համար նա արժանի է հարգանքի»,- Պույոլի խոսքերն է մեջբերում AS-ը։

Բրազիլացին ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 39 պաշտոնական հանդիպման, դարձել ութ գոլի և երկու արդյունավետ փոխանցման հեղինակ։