Single Blog Title

This is a single blog caption

ՊՍԺ-ն ամռանը կփորձի գնել «Ռեալի» և «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին

Ֆրանսիական ՊՍԺ-ի ղեկավարությունը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփորձի ձեռք բերել Մադրիդի «Ռեալից» Իսկոյի, իսկ «Բարսելոնայից» Ֆելիպե Կոուտնյոյի տրանսֆերային իրավունքները:

Այս պահին իսպանացու տրանսֆերային արժեքը 70 միլիոն եվրո է, իսկ բրազիլացունը՝ 140:

Այս մրցաշրջանում Իսկոն մասնակցել է 10 հանդիպման և դարձել 1 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:Կոուտինյոն ևս մասնակցել է 10 հանդիպման, բայց բրազիլացին 4 գոլ է խփել և 1 գոլային փոխանցում կատարել:

Ավելի վաղ նշվում էր, որ Կոուտինյոյի տրանսֆերը հնարավոր է ներառվի Մբապեի՝ «Բարսելոնա» տեղափոխվելու գործարքի մեջ: