Single Blog Title

This is a single blog caption

Պրիմերայի պատմության մեջ Մեսսին լավագույնն է տուգանայինից դուրս խփած գոլերի ցուցանիշով

Իսպական Պրիմերայի 30-րդ տուրում «Սևիլյայի» դեմ հանդիպմանը «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խաղի 89-րդ րոպեին աչքի ընկավ մրցակցի տուգանային հրապարակից դուրս խփած գոլով։

Սա Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում արգենտինացու 7-րդ գոլն էր՝ խփված տուգանայինից դուրս։

Այս ցուցանիշով Մեսսին առաջատարն է ինչպես ընթացիկ մրցաշրջանում, այնպես էլ Պրիմերայի պատմության ողջ ընթացքում։ «Սևիլյային» խփած գնդակով ֆուտբոլիստը տուգանայինից դուրս խփած գոլերի քանակը հասցրեց 60-ի։

Այս ցուցանիշով երկրորդը Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն է՝ 42 գոլ։