Single Blog Title

This is a single blog caption

Պրիմերա. 2005 թվականից հետո «Բարսելոնայի» դարպասը 3 գոլ խփած առաջին ֆուտբոլիստը

Իսպանիայի առաջնության 37-րդ տուրում «Բարսելոնան» 4:5 արտագնա պարտություն է կրել «Լևանտեից»:

Վալենսիացիների հարձակվող Էմանուել Բոատենգը հեթ-տրիկի հեղինակ է դարձել:

Gracenote Live-ը տեղեկացնում է, որ վերջին 13 տարում 21-ամյա ֆուտբոլիստն առաջինն է, ով Լա Լիգայի շրջանակում կատալոնացիների դարպասին հեթ-տրիկ է ձևակերպել:

Վերջին անգամ նման բան հաջողվել է Դիեգո Ֆորլանին, ով հանդս էր գալիս «Վիլյառեալի» կազմում: