Single Blog Title

This is a single blog caption

[PREVIEW] «Գրանադա» – «Բարսելոնա». խաղին ընդառաջ

Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» կհյուրընկալվի «Գրանադային»: Խաղի մեկնարկը` 22:45 (ԵԺ):

Ընդհանուր տեղեկություն մրցակցի մասին.

Անունը` ՖԱ Գրանադա/Granada Club de Fútbol, S.A.D.

Ստեղծման տարեթիվը` 1931թ.

Քաղաք` Գրանադա

Մարզադաշտ` «Նուեվո Լոս Կարմենես» (29000 տեղ)

Լա Լիգայում է 2011 թ.-ից:

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՆՐԱՆՔ. ՄՐՑԱԿՑԻ ԿԱԶՄԸ ԱՅՍ ՄՐՑԱՇՐՋԱՆՈՒՄ

Դարպասապահներ – Ռուի Սիլվա, Գիլմերմո Օչոա

Պաշտպաններ – Գաստոն Սիլվա, Դավիդ Լոմբան, Ֆրանկ Տաբանու, Ռուբեն Վեզու, Մատյե Սոնյե, Դմիտրի Ֆուլկյե, Հեկտոր Էրնանդես, Սվերիր Ինգասոն, Մարտին Օնգլա, Պերվիս Էստուպինյան:

Կիսապաշտպաններ – Սերխի Սամպեր, Ուչե Ամբո, Մուբառակ Վակասո, Ժերեմի Բոգա, Պանայոտիս Կոնե, Օմեր Ացիլի, Մեխետի Կարսելա, Անդրեաս Պերեյրա, Իսահակ Կուենկա, Ռենե Կրխին, Վիկտոլրե Անկբան, Ալլի Մալյե:

Հարձակվողներ – Ադրիան Ռամոս, Էսեկել Պոնսե, Արտեմ Կրավես, Խուան Էնտրենա:

Վերջին հանդիպումը «Նուեվո Լոս Կարմենեսում» վերջացավ «Բարսելոնայի» չեմպիոնությամբ: Գրանադայի մարզադաշտը Լուիս Սուարեսի «սիրելի» ստադիոններից մեկն է: Անցած տարի նա այնտեղ հեթ-տրիկ ձեւակերպեց:

   «Գրանադայի» վերջին 5 խաղերը

  • «Սպորտինգ» 3-1 «Գրանադա»
  • «Գրանադա»  0-1 «Աթլետիկո»
  • «Լեգանես»    1-0  «Գրանադա»
  • «Գրանադա»  2-1  «Ալավես»
  • «Աթլետիկ»    3-1  «Գրանադա»

Որակազրկվածները և վնասվածք ստացածները. հավանական մեկնարկային կազմեր

Մեսսին «Վալենսիայի» դեմ խաղում ստացած 5-րդ դեղին քարտի պատճառով որակազրկվեց 1 խաղով, այդ իսկ պատճառով չի մասնակցի խաղին: Նա «Վալենսիայի» դեմ խաղում արեց ամեն ինչ, որ մրցավարը զգուշացնի նրան դեղին քարտով: Արդա Թուրանը Թուրքիայի ազգային հավաքականում ստացել է ծանր վնասվածք և բաց կթողնի 3 շաբաթ: Ալեիշ Վիդալը շարունակում է ապաքինվել «Ալավեսի» դեմ խաղից հետո, իսկ Պիկեն խնդրել է Էնրիկեին իրեն հանգիստ տալ հավաքականների խաղերից հետո: Այդ իսկ պատճառով Էնրիկեն հայտացուցակ է ընդգրկել Կարլոս Ալենյային:

«Գրանադայում» վնասվածք ունի միայն Մարոկկո Մեհդին, իսկ Ռամոսը միացել է ընդհանուր խմբին:

«Գրանադայի» դարպասապահը` Գիլերմո Օչոան, ԱԱ 2014-ում Մեքսիկայի ազգային հավաքականում հասած հաջողություններից հետո չընտրեց ճիշտ ուղի: Այդպես էլ չստանալով առաջարկ գրանդներից, նա որոշեց զբաղեցնել Վիլլի Կաբալերոյի տեղը «Մալագայում»: Սակայն դարպասապահը իրեն լավ չի դրսեւորում «Գրանադայի» կազմում: Միջինը ընդունում է 2 գնդակ ամեն խաղում:

Հավանական մեկնարկային կազմերը

Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին եւ կցուցադրվի ATV հեռուստաընկերության ուղիղ եթերում: