«Յուվե» – «Բարսա». Համատեղ դիտում

Project Info

Project Description

Պենյա Բլաուգրանա Երեւանը՝ Բարսելոնայի ֆան ակումբը Հայաստանում, կազմակերպել էր Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Յուվե» – «Բարսա» առաջին խաղի համատեղ դիտում: Այն կայացավ «Կանտալյուպ» փաբում:

Մեծ էկրանին ու գժական մթնոլորտում խաղը դիտելու էին եկել մեր թիմի ավելի քան 40 երկրպագու: Խաղի ընթացքն ու արդյունքը, իհարկե, հիասթափեցնող էին, բայց եւս մեկ անգամ մեկ փոքրիկ սրահում կարողացանք հավաքել իսկական Բարսամաններին: