Կոուտինյոն խնդրել է ակումբի ղեկավարությանը բաց թողնել իրեն

Project Info

Project Description

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն մտադիր է փոխել ակումբային գրանցումը:

25-ամյա բրազիլացին պաշտոնապես դիմել է ակումբի ղեկավարությանը՝ իրեն բաց թողնելու խնդրանքով:

Այսօր «Լիվերպուլը» հայտարարել էր, որ Կոուտինյոյի հարցով ոչ մի առաջարկ չի դիտարկելու:

Առավել վաղ «Լիվերպուլը» հրաժարվել էր վաճառել Կոուտինյոյին 100 միլիոն եվրոյի դիմաց: