«Բարսելոնա» – «Ման. Սիթի». Համատեղ դիտում

Project Info

Project Description

Չեմպիոնների լիգայի 2016/17 թթ. խաղարկության խմբային փուլի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Մանչեսթեր Սիթիին»: Պեպ Գվարդիոլան Կատալոնիայի մայրաքաղաքից հեռանալուց հետո երկրորդ անգամ էր եկել «Կամպ Նոու»՝ հաղթանակի համար պայքարելու: Սակայն «կապտանռնագույնները» ոչ մի շանս չտվեցին՝ հաղթելով 4:0 հաշվով:

«Պենյա Բլաուգրանա Երեւանը» համատեղ դիտում էր կազմակերպել «Թիմ Թայմում», որի ժամանակ առաջին անգամ հայտարարվեց ֆան ակումբի հիմնադրման մասին: Ֆանզոնին ներկա էր մոտ 40 երկրպագու: Մթնոլորտը ֆանտաստիկ լավն էր ու ֆուտբոլային: Հաղթանակն էլ ապահովեց բարձր նոտայի վրա միջոցառման ավարտը: