Barca Quiz-ը՝ Team Time-ում

Project Info

Project Description

«Պենյա Բլաուգրանա Երեւան»-ը «Բարսելոնայի» մասին վիկտորինա էր կազմակերպել՝ իր երկրպագուների համար:

Barca Quiz-ն անցավ թեժ ու անզիջում պայքարում: Հաղթող ճանաչվեց Հայկ Հովհաննիսյան – Վահե Մելիքսեթյան զույգը, որը գրեթե անթերի անցկացրեց մրցույթն ու պատասխանեց հարցերի 90 տոկոսին:

Որպես մրցանակ՝ հաղթող զույգը կստանա անվճար անդամաքարտեր, իսկ բոլոր նրանք, ովքեր պարզապես մասնակցեցին, մինչեւ փետրվարի 28-ն իրավունք ստացան ձեռք բերել անդամաքարտերը ոչ թե 40, այլ 60 տոկոս զեղչով:

Միջոցառումը վարեց հայտնի մարզական մեկնաբան, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը:

Լուսանկարների համար հատուկ շնորհակալություն՝ Մարինա Ապրեսյանին: