Single Blog Title

This is a single blog caption

Պոգբան 4-րդն է «Բարսելոնայի» տրանսֆերային շորթ-լիսթում

«Մանեչսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան հայտնվել է «Բարսելոնայի» հետաքրքրությունների շրջանակում: Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն:

Ըստ պարբերականի տեղեկությունների՝ Մինո Ռայոլան՝ ֆրանսիացու գործակալը, հանդիպել է «Բարսելոնայի» ներկայացուցիչների հետ ու նշել, որ իր հաճախորդը դեմ չէ փոխել թիմը:

«Բարսելոնան» հետաքրքրված է Պոգբայի տրանսֆերով, բայց գլխավոր խնդիրը ոչ թե գործարքի արժեքն է, որը գերազանցում է 100 միլիոն եվրոն, այլ չափազանց բարձր աշխատավարձը:

Դրա համար էլ «Բարսելոնայի» տրանսֆերային նախապատվությունների մեջ Պոգբային առաջ են գտնվում կիսապաշտպաններ Ֆրենկի դե Յոնգը՝ «Այաքսից» ու Ադրիան Ռաբյոն՝ ՊՍԺ-ից, ինչպես նաև «Չելսիի» եզրային Վիլլիանը: