Single Blog Title

This is a single blog caption

Պոչետինոն մերժել է «Բարսելոնան» գլխավորելու առաջարկը

«Բարսելոնան», մինչև Կիկե Սետյենի նշանակումը, դիտարկել է «Տոտենհեմի» նախկին մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին թիմ հրավիրելու տարբերակը: Այս մասին հայտնում է TyC Sports-ը:

Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբի ղեկավարությունը Էռնեստո Վալվերդեին պաշտոնանկ անելուց առաջ ցանկացել է հրավիրել արգենտինացի մասնագետին, սակայն մերժում է ստացել:

Արդյունքում՝ կատալոնացիների ընտրությունը կանգ է առել Կիկե Սետյենի վրա: