Player Profile

Արթուր Պապիկյան

Մամուլի քարտուղար

Nationality :Հայ
Date Of Birth :05.07.1998
Height :
Weight :
  • Position
  • Games Played
  • Minutes Played
  • Starts
  • Substitution On
  • Substitution Off
  • Passes
  • Passing Accuracy
  • Passing Accuracy opp. Half
  • Duels Won
  • Duels Lost
  • Duels Won (%)
  • Aerial Duels Won
  • Aerial Duels Lost
  • Aerial Duels Won (%)
  • Recoveries
  • Tackles Won
  • Tackles Lost
  • Tackles Won (%)
  • Clearances
  • Blocks
  • Interceptions
  • Penalties Conceded
  • Fouls Won
  • Fouls Conceded
  • Yellow Cards
  • Red Cards
  • Goals
  • Penalty Goals
  • Minutes Per Goal
  • Total Shots On Target
  • Total Shots Off Target
  • Shooting Accuracy
  • Successful Crosses
  • Unsuccessful Crosses
  • Successful Crosses (%)
  • Assists
  • Chances Created
  • Penalties Won
  • Offsides

Ես՝ Արթուր Պապիկյանս, ծնվել եմ 1998 թվականի հուլիսի 5-ին, քաղաք Վանաձորում։ Միջնակարգ և ավագ դպրոցները հենց այնտեղ եմ ավարտել, իսկ հիմա սովորում եմ Հայաստանի ֆրանսիական համալսարանի մարքեթինգի ֆակուլտետում։ Տիրապետում եմ հայերենին, անգլերենին, ռուսերենին, ֆրանսերենին, մասամբ իսպաներենին։

Բարսելոնային՝ որպես ակումբ սիրել եմ 6 տարեկանից, բայց մոլեռանդությամբ սկսել եմ երկրպագել Մեսսիի շնորհիվ` 14 տարեկանից, ու հենց այդ պահից սկսած, ինչպես ցանկացած իրական երկրպագուի, այնպես էլ իմ երակներում նռնագույն արյանը միախառնվեց կապույտը, ու ես նույնպես միացա հպարտ կապտանռնագույնների շարքին։ Երբ արդեն մոտս սկսեցին ձևավորվել մասնագիտությանը կապված ավելի հստակ ընկալումներ, հասկացա, որ իդեալական աշխատանքը ինձ համար կարող է լինել հենց Բարսելոնայի կողքին՝ աշխատանքների կազմակերպման և անցկացման բաժնում, ինչու չէ, նաև ղեկավարությունում։ Երազանքս գնալով մոտենում է իրականությանը, որովհետև դարձավ երազանք այժմյան գործընկերներիս հետ։

Ունենք հրաշալի staff, իր գործին շատ լավ տիրապետող նախագահ, որը ծրագրում է անել այն, ինչը ինքս կանեի՝ նախագահ լինելու դեպքում։

Ֆան ակումբը շրջադարձային կլինի շատերի համար՝ իհարկե լավ առումով։ Բազում երկրպագուներ կհամախմբվեն, ու կստեղծվի ավելի ուժեղ, ընկերական մթնոլորտ, կկազմակերպվեն թեժ ու իմաստալից քննարկումներ, որոնք կկոտրեն նաև բազմաթիվ կարծրատիպեր, կմեծացնեն գիտելիքների շրջանակը և այլն։ Անձամբ ունեմ մեծ հույսեր, որ Պենյա Բլաուգրանա Երևանի անձնակազմով հասնելու ենք նորանոր հաղթանակների, իսկ դրանց մասին արդեն կիմանաք մեծ արձագանքների շնորհիվ։

Հ. Գ. Լինելով Բարսելոնայի մոլի երկրպագու՝ատելություն չեմ տածում ոչ մի ֆուտբոլային ակումբի կամ ֆուտբոլիստի հանդեպ։