Player Profile

Արամ Գրիգորյան

Ֆաների ներգրավման ղեկավար

Nationality :Հայ
Date Of Birth :06.03.1993
Height :
Weight :
  • Position
  • Games Played
  • Minutes Played
  • Starts
  • Substitution On
  • Substitution Off
  • Passes
  • Passing Accuracy
  • Passing Accuracy opp. Half
  • Duels Won
  • Duels Lost
  • Duels Won (%)
  • Aerial Duels Won
  • Aerial Duels Lost
  • Aerial Duels Won (%)
  • Recoveries
  • Tackles Won
  • Tackles Lost
  • Tackles Won (%)
  • Clearances
  • Blocks
  • Interceptions
  • Penalties Conceded
  • Fouls Won
  • Fouls Conceded
  • Yellow Cards
  • Red Cards
  • Goals
  • Penalty Goals
  • Minutes Per Goal
  • Total Shots On Target
  • Total Shots Off Target
  • Shooting Accuracy
  • Successful Crosses
  • Unsuccessful Crosses
  • Successful Crosses (%)
  • Assists
  • Chances Created
  • Penalties Won
  • Offsides

Ծնվել եմ 1993 թվականին, Վանաձոր քաղաքում: Հետաքրքրությունը ֆուտբոլի հանդեպ առաջացել է դեռ շատ վաղ տարիքից, քանի որ դրան նպաստում էր իմ բակերից տուն չգալը և սերը դեպի գնդակով խաղերը: Իսկ արդեն լրիվ հասկանալով ֆուտբոլ եմ նայել 2002 թվականի Աշխարհի Առաջնությունից սկսած, որն առ այսօր իմ ամենասիրելի Մունդիալն է: Այդ ժամանակ գաղափար չունեի, որ հավաքականներից բացի կան նաև ֆուտբոլային ակումբներ: 2003/04 մրցաշրջանից հայկական հեռուստատեսությամբ սկսեց ցուցադրվել Իսպանիայի առաջնությունը, որը նորություն էր ինձ համար ու որին մեծ հետաքրքրությամբ սկսեցի հետևել: Բարսելոնայի հետ առաջին անգամ ծանոթացել եմ հենց այդ մրցաշրջանի Բարսելոնա-Ռեալ խաղի ժամանակ, բայց իհարկե դեռ չգիտեի, թե դա ինչ կարևորության խաղ է. Քանի որ աժիոտաժ էր առաջացրել շրջապատում, որոշել էի անպայման դիտել: Բարսելոնայի երկրպագու դառնալու համար պարտական եմ եղբորս, որովհետև հենց այդ խաղում նա եռանդուն կերպով երկրպագում էր այդ թիմին ու դրանով շարժում իմ հետաքրքրությունը այդ անծանոթ, բայց հետաքրքիր թիմի հանդեպ: Այնքան խորացա Բարսայով, որ հաջորդ Էլ Կլասիկոյի ժամանակ արդեն լիովին ու խորացված կերպով Բարսաման էի:

Եթե լինեի Բարսելոնայի նախագահ՝ կանեի հետևյալը. Թիմի ղեկավար համակարգում ավելի շատ կընդգրկեի այն մարդկանց, որոնք առաջին հերթին շատ սրտացավ են թիմի համար, որովհետև թե դաշտում, թե տրիբունաներում Բարսելոնիզմի յուարաքանչյուր ներկայացուցիչ պետք է լինի նախևառաջ թիմի երկրպագու: Ստադիոնում ու ստադիոնից դուրս անպայման կստեղծեի ավելի լավ հարմարություններ և հնարավորություններ թիմի առավել նվիրված երկրպագուների համար, որովհետև թիմի ներքին խոհանոցի մթնոլորտը և տրամադրվածությունը առավելապես կախված է նրանցից:

Օֆիցիալ ֆան ակումբի ղեկավար խորհրդի կազմում լինելն ինձ համար շանս է իրականացնելու իմ նպատակներից մեկը՝ ավելի համախմբել և կենտրոնացնել Բարսելոնայի հայ երկրպագուներին թիմի և միմյանց շուրջ: Դրանով յուրաքանչյուրն ավելի շատ կզգա իր կարևորությունն այն յուրահատուկ ու վեհ ընտանիքի ներսում, որը կոչվում է «Բարսելոնիզմ»: