Single Blog Title

This is a single blog caption

Պյանիչը ողջունել է «Բարսելոնայի» երկրպագուներին

«Բարսելոնայի» նորեկ Միրալեմ Պյանիչը ողջունել է կատալոնական ակումբի երկրպագուներին: Երեկ պաշտոնապես հայտարարվել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո բոսնիացի կիսապաշտպանը կմիանա «Բարսելոնային», որի հետ 4 տարվա պայմանագիր է կնքել:

«Ես շատ ուրախ եմ: Ողջ ուժերդ կներդնեմ այս ակումբի համար, մինչ հանդիպում: Առաջ, «Բարսա»»,- ասել է ֆուտբոլիստը «Բարսելոնայի» թվիթերյան էջի հրապարակած տեսաուղերձում: