Single Blog Title

This is a single blog caption

Պյանիչ. «Ցանկացած դեպքում «Յուվենթուսը» «Բարսելոնայի» հետ կխաղա հաղթանակի համար»

«Յուվենթուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը ամփոփել է Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրի «Սպորտինգի» դեմ խաղը (1:1): 5-րդ տուրում թուրինցիները իրենց դաշտում կխաղան «Բարսելոնայի» հետ։

«Ցավալի է, որ մենք չկարողացանք փլեյ-օֆֆ դուրս գալ արդեն այսօր, բայց առաջին խաղակեսը մեզ համար բարդ էր։ Մինչև դադարը մեզ մոտ խաղը չէր ստացվում, սակայն հետո մեզ մոտ հաջողվեց վերականգնել առավելությունը։ Լավ էր, որ արդյունքում կարողացանք խուսափել պարտությունից։ Առաջին խաղակեսում մենք շատ խորն էինք խաղում, իսկ 2-րդ խաղակեսում սկսեցինք գնդակը ավելի լավ տեղաշարժել եզրերում և մի քանի պահ ստեղծեցինք։ Չգիտեմ, արդյոք ստիպված կլինենք սպասել 6-րդ տուրին, որպեսզի լուծենք փլեյ-օֆֆի ուղեգրի հարց, բայց «Բարսելոնայի» հետ մենք ցանկացած դեպքում կխաղանք հաղթանակի համար»,- Պյանիչի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-յի լրատվական ծառայությունը։